top of page

Իսպանիան ավարտել է Աֆղանստանից տարհանման գործողությունը

Aug 28, 2021
1 min read

Իսպանական ռազմաօդային ուժերի վերջին երկու ինքնաթիռները Քաբուլից ժամանել են Դուբայ՝ դրանով իսկ ավարտելով Աֆղանստանից մարդկանց տարհանման գործողությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:


Նրա խոսքով՝ ուրբաթ առավոտյան Իսպանիայի 81 քաղաքացի լքել է Աֆղանստանը վերջին երկու ելքային չվերթներով: Նրանց թվում են եղել զինվորականները, դեսպանատան և իրավապահ մարմինների աշխատակիցները:


Պարբերականի տվյալներով, տարհանված իսպանացիները Մադրիդ են ժամանել «Air Europa» չարտերային չվերթով այսօր։


Իսպանիայի տարհանման գործողության ընթացքում ընդհանուր առմամբ Աֆղանստանից հեռացվել է մոտ 1,9 հազար մարդ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page