Իսրայելը 1 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորում կխնդրի ԱՄՆ-ից
Jun 2, 2021
1 min read

Իսրայելը Միացյալ Նահանգներից 1 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորում կխնդրի հակաօդային պաշտպանության Iron Dome համակարգի համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, տեղեկացնում է Times of Israel-ը:
«Այս շաբաթ Պենտագոնը Իսրայելի պաշտպանության նախարարից միլիարդ դոլարի հայց կստանա՝ Iron Dome-ի արդիականացման համար»,- Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գրեմը:
«Iron Dome-ը աներևակայելի լավ է իրեն դրսևորել՝ փրկել է հազարավոր իսրայելացիների և տասնյակ հազարավոր պաղեստինցիների կյանքեր, այնպես որ ես պատկերացնում եմ, որ վարչակազմը կհաստատի այս խնդրանքը և այն կանցնի Կոնգրեսում»:























Comments