top of page

Իսրայելում հայտնաբերվել է 1500 տարվա վաղեմության եկեղեցի

Sep 4, 2021
1 min read

Երուսաղեմից 24 կիլոմետր հարավ-արևմուտք հնագետները հայտնաբերել են բյուզանդական դարաշրջանի քրիստոնեական տաճար՝ նվիրված անհայտ նահատակի, հայտնում է Live Science-ը:


Պեղված տաճարը մոտավորապես 1500 տարեկան է: Այնտեղ պահպանվել են հնագույն խճանկարներ:

Բացի այդ, տեղում հայտնաբերվել են հունարեն արձանագրություններ, որոնք վկայում են, որ եկեղեցին կառուցվել է «փառավոր նահատակի» հիշատակին, սակայն պարզ չէ, թե ում մասին է խոսքը:

Երբ եկեղեցին կառուցվել է, Իսրայելը բյուզանդական կայսրության ենթակայության տակ է եղել: Եկեղեցու արձանագրությունը հուշում է, որ այն ընդարձակվել է Ֆլավիոս Տիբերիոս կայսեր օրոք, որը ղեկավարում էր 578-582 թվականներին: Իսրայելը և նրա հարակից տարածքները գրավել էր Իսլամական խալիֆայությունը՝ 634-638 թվականներին:

Հնագետները նշել են, որ չնայած այնտեղ մահմեդականության տարածմանը, եկեղեցին կանգուն է մնացել և չի լքվել մինչև 10 -րդ դարը:

Տաճարի ներսում կան պատկերների պղծման հետքեր։ Օրինակ՝ խճանկարներում պատկերված են եղել կենդանիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք ջնջվել են։

Նշենք, որ այս եկեղեցու տեղանքում առաջին պեղումները սկսվել են 2017 թվականին, նախքան տարածքում շինարարության սկիզբը:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page