Բայդենը երկու պետությունների ստեղծումը համարել է Իսրայելի հակամարտության լուծում

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես Է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման օգտին: Այդ մասին հաղորդել Է NBC News-ը:
Բլինքենի խոսքով՝ անհրաժեշտ Է պայմաններ ստեղծել այս հարցի ուղղությամբ երկու կողմերի փոխգործակցության համար: Նա նշել Է, որ երկու պետությունների ստեղծումը միակ միջոցն Է՝ ապահովելու Իսրայելի ապագան որպես հրեական ու դեմոկրատական երկիր և դրա հետ մեկտեղ պաղեստինցիներին տալ այն, ինչի իրավունքը նրանք ունեն: Դրա հետ մեկտեղ Բլինքենն ընդգծել Է, որ դա պարտադիր չԷ իրականացնել այսօր: Նա կարծում Է, որ սկզբի համար անհրաժեշտ Է դադարեցնել բռնությունը:
Պետքարտուղարը պարզաբանել Է, որ հրադադարից հետո անհրաժեշտ Է զբաղվել հումանիտար մատակարարմամբ և կապերի խորացմամբ ինչպես պաղեստինցիների, այնպես Էլ իսրայելացիների հետ: Այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչպես Է պլանավորում վերականգնել Գազայի հատվածն առանց ՀԱՄԱՍ-ի ուղղակի ֆինանսավորման, Բլինքենը պատասխանել Է, որ դրա համար կօգտագործվեն անկախ միջնորդներ:























Comments