Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչը երկրում տիրող իրադրության մասին

«Հայաշատ Պետախ Տիկվայի երկինքը հիշեցնում է Աստղային պատերազմներն, իսկ մեզ ոչինչ չի մնում քան զուտ երեխաների ու մեր հարազատների ապահովության մասին մտածել։ Հայերի շրջանում տուժածներ չկան, կապ ունենք բոլոր քաղաքների հետ։ Խառը հրեական ու արաբական բնակչություն ունեցող քաղաքներում շատ հայեր են ապրում, որտեղ բախումներ են, իսկ ոստիկանությանը չի հաջողվում վերահսկել իրավիճակը։
Երուսաղեմ, Հայֆա, Ռամլե քաղաքներում պոգրոմների կոչեր են հնչում։ Ռամադան տոնի ավարտին սրված հակամարտության պատճառով երկուստեք խաղաղ բնակիչներ են զոհվում:
Բոլոր պետությունները շատ անհանգստացած են ու կոչեր են անում, իսկ արդյունքում մեր մանկահասակ երեխաների հետ պաղեստինյան հրթիռների հետ պահմտոցի ենք խաղում։
Պաղեստինում էլ հայեր կան, բայց ոչ Գազայի գոտում, այնտեղ մեկ մարդու գիտեմ իր ընտանիքի հետ միասին։
Մերձավոր Արևելքում կրկին պատերազմ է, անմեղ մարդկանց արյուն է թափվում ու մեր համար գերխնդիրը մեր ընտանիքների ապահովության հարցն է»։ Մեր զրուցակիցն էր Պետախ Տիկվայի հայկական համայնքային ներկայացուցիչ՝ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի հայկական ծրագրերի տնօրեն Արտյոմ Չերնամորյանը























Comments