Լիբանանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
Լիբանանի տարածքից ավելի քան 10 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, որոնց մի մասն իսրայելական ՀՕՊ համակարգերը որսացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում արձակման կայանների ուղղությամբ, որտեղից իրականացվել է հրթիռակոծումը:
Kommentare