top of page

Իսրայելական բնակեցումները հավասարեցվում են ռազմական հանցագործության. ՄԱԿ փորձագետ

Jul 10, 2021
1 min read

Իսրայելական բնակեցումները օկուպացված Արեւմտյան ափին հավասարեցվում են ռազմական հանցագործության, ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով փորձագետը՝ կոչ անելով երկրներին հասկացնել Իսրայելին, որ նրա «անօրինական օկուպացիան» աննկատ չի մնա, տեղեկացնում է MEMO-ն։


Օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Մայքլ Լինկը ելույթ է ունեցել ՄԱԿ խորհրդի մարդու իրավունքների նստաշրջանում (Ժնեւ), որը բոյկոտել է Իսրայելը՝ չընդունելով ՄԱԿ նրա մանդատը եւ չհամագործակցելով նրա հետ։


«Ես եկել եմ եզրակացության, որ իսրայելական բնակեցումներն իսկապես ռազմական հանցագործություն են,- ասել է Լինկը։- Ես ձեզ հայտարարում եմ, որ միջազգային հանրությունը պետք է հասկացնի Իսրայելին, որ նրա անօրինական օկուպացիան եւ միջազգային իրավունքն ու միջազգային կարծիքն արհամարհելն այլեւս աննկատ չեն մնա»։


Ավելի վաղ Լինկը քննադատել էր Իսրայելին «հավաքական պատիժ» կիրառելու համար Գազայի նկատմամբ, «որն այժմ տառապում է լիովին քայքայված տնտեսությունից, քայքայված ենթակառուցվածքից ու սոցիալական սպասարկման հազիվ գործող համակարգից»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page