Իսրայելի վարչապետը ցանկանում է Մերձավոր Արևելքում ստեղծել կոալիցիա՝ ընդդեմ Իրանի
Aug 25, 2021
1 min read

Իսրայելը մտադիր է ստեղծել արաբական երկրների կոալիցիա, որոնք կցանկանոան սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի օրը The New York Times-ին տրված հարցազրույցում:
Վարչապետի խոսքով՝ օգոստոսի 26-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպմանը, նա կներկայացնի այդ հարցի վերաբերյալ նոր ռազմավարական տեսլականը: «Այն, ինչ մենք պետք է անենք, այն, ինչով մենք զբաղված ենք, դա արաբական երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն է, որը մեզ հետ միասին կպայքարի և կարգելափակի այդ էքսպանսիան», -ասել է Իսրայելի վարչապետը:
Ինչպես նշում է թերթը, Բենեթը չի մանրամասնել այդ ծրագրերը:























Comments