top of page

Նեթանյահուի հեռանալով փակվում է պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի վատ շրջանը. Պաղեստինի վարչապետ

Jun 15, 2021
1 min read

Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Շթայեն ասել է, որ Բենյամին Նեթանյահուի հեռանալով փակվում է պաղեստինա-իսրայելական հիմնախնդրում «վատագույն ժամանակաշրջաններից մեկը», սակայն նոր կառավարությունը, որը գլխավորում է Նաֆթալի Բենեթը, նույնքան վատն է, որքան նախորդը։

«Այս կառավարությունը պակաս վատը չէ, քան նախորդը, և մենք դատապարտում ենք իսրայելական բնակավայրերին աջակցելու մասին նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարությունները», - ասել է Պաղեստինի վարչապետը՝ անդրադառնալով Հորդանան գետի արևմտյան ափին հողեր վերցրած հազարավոր հրեաների և հավելել, որ պաղեստինցիների ապագան և օրինական իրավունքները հաշվի չառնելու դեպքում նոր կառավարությունն ապագա չունի։


Կիրակի երեկոյան Իսրայելի նոր վարչապետն ասել էր, որ երկիրը «նոր օրերի մեկնարկին է»։ Հայտնի է, որ Բենեթը դեմ է Պաղեստինի գոյությանն ու բազմիցս կոչ է արել ավելի ուժգին հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page