Թռիչքները դեպի Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայան վերահասցեավորվել են. հարվածի տակ է Թել Ավիվը

Թռիչքները դեպի Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայան վերահասցեավորվել են․ հարվածի տակ է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Գազայի հատվածում գնալով ուժեղանում է: Թել Ավիվում բազմաթիվ պայթյուններ են լսվել, մայրաքաղաքում միացված է օդային տագնապի ազդանշանը: Վնասվել է քաղաքի օդանավակայանը, այլ վայրերում՝ նավթի պահեստ, նավթատար, ՋԷԿ և այլ ենթակառուցվածքներներ: Իսրայելի տարբեր քաղաքներում շարունակվում են նաև հրեաների ու արաբների քաղաքացիական բախումները:
Թռիչքները դեպի Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայան վերահասցեավորվեցին Հունաստան և Կիպրոս: Ի պատասխան՝ իսրայելական բանակը վերսկսել է հրթիռային հարվածները Գազայի հատվածի կարևոր ռազմական օբյեկտների ուղղությամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է երկրորդ արտակարգ նիստն անցկացնել իրավիճակի էսկալացիայի հարցերը քննարկելու համար։
Այս ամենի ֆոնին Թուրքիան փորձում է միջամտել հակամարտությանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն այս պահին պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում է, հայտարարել է, որ «արդեն բավարար չէ [Իսրայելին] միայն դատապարտելը, ժամանակն է` միջազգային իրավունքի ուժով պաղեստինցիներին պաշտպանելու»: Ըստ նրա` պաշտպանելու տարբերակներից մեկն է, օրինակ, միջազգային զորախումբ ուղարկելը:























Comments