top of page

Իսրայելի զինվորականները հնարավոր են համարել ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողությունը. The Jerusalem Post

May 11, 2021
1 min read

Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտարարել Է, որ քննարկում Է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ ցամաքային գործողության անցկացման հնարավորությունը: Այդ մասին հաղորդել Է The Jerusalem Post-ը:


Հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ պաղեստինցիները, իսրայելական կողմի հայտարարության համաձայն, ավելի քան 150 հրթիռ են արձակել Երուսաղեմի եւ Իսրայելի հարավի ուղղությամբ: Հրատարակության հաղորդագրության համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել Է, որ քննարկում Է պատասխանի բոլոր տարբերակները, ներռյալ ցամաքային գործողությունը:


Գնդակոծություններն անցկացվել են, երբ իսրայելացիները տոնակատարություն Էին անցկացնում Երուսաղեմի օրվա կապակցությամբ: Այն հայտարարվել Է 1967 թվականին Վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի արեւելյան մասն Իսրայելի հսկողության տակ անցնելու պատվին: Գնդակոծություններին ի պատասխան, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելական կողմը հայտարարում Է այդ գործողությունների հետեւանքով ութ զինյալների զոհվելու մասին: Իր հերթին պաղեստինյան կողմը պնդում Է, որ Գազայի հատվածում զոհվել Է 20 մարդ, ներառյալ ինը երեխա: Եվս 65 մարդ վիրավորվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page