Իսրայելում առաջին անգամ սիամական երկվորյակների հաջող վիրահատություն է իրականացվել
Sep 7, 2021
1 min read

Իսրայելում հաջողությամբ վիրահատել են մեկամյա սիամական երկվորյակներին: Այդ մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ սա երկրում իրականացվող առաջին նմանօրինակ վիրահատությունն է, որն արել է իսրայելցի և օտարերկրյա տասնյակ մասնագետներից կազմված թիմը:
Զույգ քույրերը վիրահատությունից հետո առաջին անգամ էին տեսնում իրար: Բժիշկները նշում են, որ վիրահատական միջամտությունը, որը տևել է 12 ժամ, հաջողությամբ է ընթացել, և քույրերն իրենց լավ են զգում:























Comments