top of page

Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է Քուրդիստանի դրոշով

May 11, 2021
1 min read

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վայրագ և ահաբեկչական»։

Նախօրեին իսրայելցի ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ-Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 պաղեստինցի: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների մեջ:


Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր Twitter-ի էջում հրապարակել է Քուրդիստանի դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։


Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։


Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի իրականացրած հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page