top of page

Իսրայելին և Հունաստանին մտահոգել է Վարոշայի կարգավիճակը փոխելու Թուրքիայի քայլերը

Jul 21, 2021
1 min read


Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Երուսաղեմում բանակցությունների ժամանակ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Թուրքիայի կողմից Վարոշա քաղաքի կարգավիճակը փոխելու մտադրության առնչությամբ. այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:


Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:


Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ ԵՄ անդամ երկրները երբեք ու երբեք չեն ընդունի դա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page