top of page

Իսրայելում նոր նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 2-ին. «ՏԱՍՍ»

May 10, 2021
1 min read

Իսրայելում նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 2-ին երկրի խորհրդարանում` Քնեսեթում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:


Քնեսեթի խոսնակ Յարիվ Լևինը որոշել է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները կանցկացվեն հունիսի 2-ին: Նախագահական ընտրությունները կանցկացվեն գաղտնի քվեարկության միջոցով խորհրդարանի լիագումար նիստում»,- ասվում է օրենսդիր մարմնի հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ ընտրությանը մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:


Նախագահի թեկնածուին կարող է առաջադրել առնվազն 10 գործող խորհրդարանականից կազմված խումբը: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների պարզ մեծամասնությունը: Ընդհանուր առմամբ, խորհրդարնում 120 պատգամավոր կա:


Երկրի գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի նախագահության ժամկետը լրանում է հուլիսի 9-ին: Օրենքի համաձայն` հաջորդ ղեկավարի ընտրությունը պետք է տեղի ունենա այդ ժամկետից առնվազն 30 օր շուտ: Նախագահն ընտրվում է 7 տարով: Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնել չի թույլատրվում: Նրան հեռացնել կարող է միայն խորհրդարանը, եթե իմփիչմենթի օգտին քվեարկի պատագամավորների երեք քառորդը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page