top of page

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 600 ռազմական թիրախ է խոցել Գազայում. «ՏԱՍՍ»

  • May 13, 2021
  • 1 min read

ree

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից այս շաբաթվա սկզբից ավելի քան 1,6 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, իսրայելացի զինվորականներն ի պատասխան այդ ընթացքում 600 ռազմական թիրախ են խոցել Պաղեստինի ափամերձ միջատարածքում:


Մայիսի 13-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։


«Գազայի հատվածից մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1,6 հազար հրթիռ Է արձակվել Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը մինչ այս պահն արմատականների 600-ից ավելի ռազմական թիրախ Է խոցել Գազայի հատվածում»,- ասել Է Կոնրիկուսը: Նա նշել Է, որ մայիսի 10-ից Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումների հետեւանքով զոհվել են վեց քաղաքացիական անձ եւ մեկ զինծառայող:


Կոնրիկուսի խոսքով՝ գործողությունների ընթացքում զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» շուրջ երեք տասնյակ խմբավորումներ, ներառյալ մի քանի բարձրաստիճան ղեկավարների: Իսրայելի պաշտպանության բանակը «շարունակում Է հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտներին եւ այնուհետեւ կգործի ըստ անհրաժեշտության»,- մայիսի 13-ին նշել են բանակային մամուլի ծառայությունում:


«ՀԱՄԱՍ-ը դիտավորյալ ռազմական օբյեկտները տեղադրում Է Գազայի հատվածի քաղաքացիական խտաբնակ շրջաններում: Իսրայելի պաշտպանության բանակը ձեռնարկում Է նախազգուշության բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խաղաղ բնակիչներին վնաս չպատճառի մարտական գործողությունների ժամանակ»,- հավելել են այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page