top of page

Իտալիայում covid-ի դեմ պատվաստանյութերի անօրինական վաճառքով զբաղվող ալիքներ են փակվել

Jul 3, 2021
1 min read

Իտալիայի ֆինանսական գվարդիան բացահայտել է տասը Տելեգրամ-ալիքներ, որոնք կապված են ստվերային շուկայում covid-i դեմ պատվաստանյութերի վաճառք իրականացնելու գործարքների հետ: Իտալական La Repubblica-ն հայտնում է, որ բոլոր այդ ալիքները փակվել են:


Հաղորդվում է, որ ապօրինի գործունեություն ծավալող այդ ալիքները վաճառում էին Pfizer – BioNTech (120 ԱՄՆ դոլար), Moderna (128 ԱՄՆ դոլար) և AstraZeneca (110 ԱՄՆ դոլար) պատվաստանյութեր, ինչպես նաև դիմակներ ու անձնական պաշտպանության այլ առարկաներ՝ առանց համապատասխան սերտիֆիկատների: Տելեգրամ-ալիքները ապօրինի վաճառել են նաև կեղծ կանաչ անձնագրեր, որոնք իբր փաստում էին տվյալ անձի՝ պատվաստված լինելու մասին:


Տվյալ ալիքներից օգտվել է շուրջ 1000 մարդ՝ այդ թվում և ԵՄ սահմաններից դուրս: Վճարումը արվել է նաև բիթքոիններով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page