top of page

Իտալիայի հարավում տարածվող հրդեհները նոր զոհի պատճառ են դարձել


Իտալիայի հարավում բռնկված հրդեհը, որի հետևանքով հազարավոր հեկտարներ են այրվում, սեփական տանը սպանել է 76-ամյա մի իտալացու, այդ մասին հայտնում է BBC-ն:


Հրդեհներն Իտալիայում շարունակվում են օդի բարձր ջերմաստիճանի պարագայում. երկրի հարավային հատվածներում գրանցվել է 40-ից բարձր ռեկորդային ջերմաստիճան:


Կալաբրիայում սեփական տան փլուզման հետևանքով գրանցված մահվան դեպքի առթիվ քաղաքապետը նշել է. «Հրդեհների ևս մեկ զոհը: Մենք կորցնում ենք մեր պատմությունը, մեր ինքնությունը վերածվում է մոխրի, մեր հոգին է այրվում»: Նա կոչ է արել քաղաքացիներին հեռու մնալ կրակին հարող տարածքներից:

コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page