Իտալացիներին կթույլատրվի տանը 4 թուփ կանեփ աճեցնել
Sep 10, 2021
1 min read

Իտալիայի պատգամավորների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը թույլ կտա տնային պայմաններում ոչ մեծ քանակությամբ կանեփ աճեցնել։ Այդ մասին տեղեկացնում է Corriere della Sera պարբերականը։
Իտալացիները կարող են տանը բույսի 4 թուփ ունենալ։
«Կանեփի աճեցումը տնային պայմաններում անհրաժեշտ է պացիենտներին, որոնք ստիպված են այն օգտագործել թերապևտիկ նպատակներով, քանի որ դեղատներում բժշկական կանեփի ոչ բավարար լինելու պատճառով այդ մարդիկ ստիպված դիմում են թմրավաճառների ծառայություններին»,-ասել է «Հինգ աստղերի շարժում» խմբակցության պատգամավոր Մարիո Պերանտոնին։























Comments