top of page

Իտալիան կթուլացնի COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները. «168.am»

  • May 19, 2021
  • 1 min read


Իտալիայի իշխանությունները մեկ ժամով կկրճատեն պարեկային ժամը: Այն կսկսվի երեկոյան 23:00-ից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի կառավարությունը:


Մայիսի 17-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին COVID-19-ով պայմանավորված կարանտինային միջոցառումների համակարգող խմբի նիստ է անցկացրել, որին մասնակցել են նախարարներ, փորձագետներ, Գիտատեխնիկական կոմիտեի ներկայացուցիչներ:


Հանդիպմանը որոշում է կայացվել մեկ ժամով կրճատել պարեկային ժամի սկիզբն այն շրջաններում, որոնք սահմանափակումների «դեղին» գոտում են, ինչը նշանակում է, որ այդ շրջանները վարակի տարածման գործում մեծ վտանգ չեն ներկայացնում:


Հունիսի 7-ից նախատեսվում է պարեկային ժամը կրճատել ևս մեկ ժամով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page