Իտալիայում սկսել են աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժաշխատողներին. Sky TG24

Իտալիայում սկսել են աշխատանքից ազատել այն բուժաշխատողներին, որոնք դեռ կորոնավիրուսի դեմ չեն պատվաստվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ իտալական Sky TG24 հեռուստաալիքին հղումով: Իտալիայում առաջին պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 27-ին՝ Հռոմի Lazzaro Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտում և շարունակվել ամբողջ հանրապետությունում։
Ապրիլի 1-ին Նախարարների խորհուրդն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հերթական որոշումը, որի համաձայն՝ երկրի առողջապահական ոլորտի բոլոր աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստվեն։ Կառավարության որոշման համաձայն՝ պատվաստումից հրաժարված բուժաշխատողին կարող է առկայության դեպքում առաջարկվել այլ աշխատանք՝ բացառելով գործընկերների և հիվանդների հետ շփվելու հնարավորությունը: Աշխատանքի բացակայության դեպքում աշխատողները կարող են պարզապես ժամանակավորպես մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հեռացվել աշխատանքից:























Comments