top of page

Ջաջուռում հովիվներ են կայծակնահարվել. նրանք հիվանդանոցում են կոտրվածքներով ու այրվածքներով

Jul 3, 2021
1 min read

Այսօր` հուլիսի 3-ին, ժամը 18:00 սահմաններում, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում կայծակնահարության դեպք է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։


Կայծակի հետևանքով ստացված վերքերով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 1976 և 1963 թթ. ծնված երկու տղամարդ: Նրանք, ըստ տեղեկությունների, հովիվներ են:


«1963 թվականին ծնվածի մոտ քթոսկրի կոտրվածք է արձանագրվել, նրա վիճակը միջին ծանրության է։ Ամենայն հավանականությամբ` նա վերքերը ստացել է կայծակի ալիքի հարվածից, իսկ 1976 թվականին ծնված տղամարդու մոտ բացի կայծակի ալիքի հարվածից առաջացած վերքերից, կան նաև այրվածքներ»,–Sputnik Արմենիային տեղեկացրել է Գյումրու ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։


Նա հավելեց, որ այս պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page