Կարող է մերոնք են, թող զգուշանան. հատված Ջալալ Հարությունյանի ցուցմունքից (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրետանային զորքերի մայոր, դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված 4-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պայմաններում։ Այն պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մայոր Գևորգյանը պատերազմի ժամանակ փախուստի է դիմել կռվի դաշտից։
Փաստաբան Գոռ Գևորգյանը MediaHub.am-ի տաղավարում մանրամասներ է հայտնել, նշելով` երբ պատերազմից հետո Գևորգ Գևորգյանը գնացել է իր հրամանատարության ներքո գտնվող Ալիկ Գոքորյանին տեսակցելու, անսպասելի հայտնվել են իր ենթակայության տակ եղած անհետ կորածների և մահացածների հարազատներն ու սկսել մեղադրել նրան իրենց հարազատների մահվան մեջ։ Այս փաստը նախաքննական մարմինը դրել է կալանավորման միջնորդության հիմքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Commentaires