top of page

Ջամիլ Բաբաևը ձերբակալվել է. Արցախի ՔԿ

  • Aug 30, 2021
  • 1 min read

ree

Սույն թվականի օգոստոսի 28-ին տեղեկություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:


Նույն օրն իսկ զինծառայող Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page