Search
Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի. ԳՇ պետը՝ պրոֆեսիոնալ բանակի մասին
- Aug 22, 2021
- 1 min read

Պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։
Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը և այլն»,- նշել է Դավթյանը։
Նա հավելել է, որ այս գործընթացները պետք է շարունակական բնույթ կրեն։
Ինչ վերաբերում է սպառազինությանը, Դավթյանն ընդգծել է, որ նոր սպառազինություն ձեռքբերելու համար բոլոր հնարավորությունները կան։
Նա հավելել է, որ երբ դրա ժամանակը գա, ապա կցուցադրեն համագործակցության շրջանակներում ձեռքբերված միջոցները։
Comments