top of page

Ճանապարհի՝ այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը և առևտրին․ Քերոբյանը՝ Որոտանի մասին

Sep 16, 2021
1 min read

«Մենք շատ անհանգստացած ենք Սյունիքում այս պահին տիրող իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։


Քերոբյանի խոսքով՝ ճանապարհի մասով մտավախություն ունեն նաև զբոսաշրջիկները․ խուսափում են գալ Հայաստան։


Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, պաշտպանության նախարարությունը, կարելի է ասել, իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այդ հարցերը լուծելու ուղղությամբ։


«Պատերազմից հետո այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց ուղղակի պետք է սառնասիրտ ու հետևողական լուծել խնդիրները, որպեսզի դրանք հնարավորինս քչանան և, ի վերջո, վերանան»,- ասաց Քերոբյանը։


Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց գործողություններով փորձում են էսկալացիա թույլ չտալ և խնդիրները հետևողականորեն լուծելով գնալ առաջ․


«Տեսնում եք՝ խնդիրները գոյանում են, հետո էլ լուծվում են, պետք է ուղղղակի սառնասրտորեն լուծել ու առաջ գնալ, ու ամեն ինչ անել, որ վերադառնանք նորմալ կյանքին»։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page