Սեպտեմբերի 1-ից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա եղանակով․ Ժաննա Անդրեասյան
- 24Time.am

- Aug 25, 2021
- 1 min read

Սեպտեմբերի մեկից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա եղանակով, և փորձ է արվելու այդ ռեժիմը պահպանել ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանը հայտնեց, որ դպրոցում դիմակ կրելը և կրթօջախների տարածքների ախտահանումը կլինեն պարտադիր պայման։
«Այս տարի մենք շարունակում ենք ուսուցումն առկա ռեժիմով՝ թույլ տալով երկարօրյա և արտադասարանային խմբակների գործունեությունը։ Այս ամենը պետք է իրականացվի միայն հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում։ Դպրոցները կարող են դիմել նախարարություն և համապատասխան կանոնների պահպանմամբ անցնել ամենօրյա ուսուման ռեժիմի»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Անդրեսասյանի խոսքով՝ պահպանվում է նաև դպրոցի՝ ժամանակավորապես հեռավար գործելու սկզբունքը, եթե այնտեղ վարակման դեպքերի թիվը լինում է 10% և ավելի՝ 14 օրվա կտրվածքով։


























Comments