top of page

Շուրջ 37 հազար երեխա առաջին անգամ կգնա դպրոց․ փոխնախարար

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 25, 2021
  • 1 min read

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա: Այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:


«Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ընդունելության վերջնական թվերը կճշգրտվեն: Ծնողները հայտագրումից հետո պայմանագիր ստորագրելու փուլ են անցնում, այնպես, որ հստակ թվերը կհրապարակվեն մինչև սեպտեմբերի սկիզբը»,- նշեց Անդրեասյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page