top of page

Տոկիոն բոյկոտում է Ռուսաստանին ճապոնական նավի ձերբակալման համար

Jun 3, 2021
1 min read

РИА Новости-ի փոխանցմամբ Ճապոնիայի կառավարությունը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի կողմից Օխոտսկի ծովում ձկնորսական նավի ձերբակալման հետ կապված, և նման միջադեպն անընդունելի համարել:


Ճապոնիան պահանջում է անհապաղ ազատել նավը և նավի վրա գտնվող ձկնորսներին:


Մայիսի վերջին սահմանապահները ապօրինի ձկնորսության համար ձեռբակալել էին Ճապոնիայի դրոշը ծածանող «No 172 Eikho-maru» ձկնորսական նավը: Սախալինի շրջանի սահմանային վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ նավի անձնակազմը չի կատարել կանգառի պահանջը և փորձել է փախչել:


Ըստ սահմանապահների, հետապնդման ընթացքում ներխուժած նավը վտանգավոր մանևրել է և ստեղծել պարեկային նավի հետ բախման վտանգ, ինչից հետո նավը ձերբակալվել է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page