top of page

Ճապոնիայում թայֆունի հետևանքով տարհանվում է շուրջ 160 հազար մարդ

Aug 8, 2021
1 min read


Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրեթե 160 հազար մարդու տարհանման հրաման է տրվել «Լուպիտ» թայֆունի հետևանքով, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է NHK-ն:


Մասնավորապես, Կյուսյու կղզու հյուսիսային հատվածում 139.647 մարդու տարհանման հրաման է տրվել, Ֆուկուոկա պրեֆեկտուրայում՝ 6772 մարդու, Օիտա պրեֆեկտուրայում՝ 1.911, իսկ Կագոսիմա պրեֆեկտուրայում` 12.774:


Ներկայումս «Լուպիտ» թայֆունը հասել է Մակուրաձակի բնակավայրի մերձակայք: Ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 108 կիլոմետրի:


Փորձագետները նախազգուշացնում են նաև սողանքների և ջրհեղեղների վտանգի մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page