top of page

Ճապոնիայի ափերի մոտ վառելիքի արտահոսք է տեղի ունեցել ծանծաղուտում հայտնված նավի պատճառով

Aug 12, 2021
1 min read

Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնանավը ծանծաղուտում է խրվել Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայի Հատինոհե նավահանգստի շրջանում, ինչի հետևանքով նավի կորպուսում խորը ճաք է գոյացել: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:


Շուրջ 40 հազար տոննա ջրատարողություն ունեցող CRIMSONPOLARIS նավի վրա միջադեպի պահին գտնվում էր անձնակազմի 21 անդամ՝ Չինաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներ: Նրանք բոլորը փրկվել են: Մինչև օգոստոսի 12-ը առավոտյան ժամը 9-ը ճաքը տարածվել է կորպուսի ամբողջ մակերեսով, ինչի արդյունքում դրա ոչ մեծ մասը պոկվել ընկել է:


Ճապոնիայի վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծվել է շտաբ՝ միջադեպի հետ կապված տեղեկատվություն հավաքելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page