top of page

Ճապոնիայի կայսրը լուծարել է խորհրդարանի ստորին պալատը

Oct 14, 2021
1 min read

Ճապոնիայի ստորին պալատի նախագահ Թադամորի Օսիման ընթերցել է կայսր Նարուհիտոյի հրամանագիրը` այն լուծարելու մասին. փոխանցում է РИА Новости-ն:


Հինգշաբթի առավոտյան կառավարությունը որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը և կայսրին խնդրել հաստատել այն: Ներկայացուցիչների պալատի լուծարումը հաստատող փաստաթուղթը ստորագրվել է միապետի կողմից և հանձնվել կառավարության գլխավոր քարտուղարին, այնուհետև պալատի նախագահին, որն այն ընթերցել է պատգամավորների համար։


Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի հոկտեմբերի 19-ին, իսկ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page