top of page

Ջավախքի գույները, կենցաղն ու կոլորիտը Հայաստանում են՝ նկարների տեսքով (տեսանյութ)

Nov 2, 2021
1 min read


Նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը Երևանում կտածեն ջավախյան գույներ․ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում բացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները:


«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:


Ծրագրի մասնակիցները՝ հայաստանցի լուսանկարիչներն ու ջավախցի երիտասարդները, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին և, իհարկե, լուսանկարել են այն ամենն, ինչ իրենց տպավորել է։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page