top of page

Ջավախքցի 2 բռնցքամարտիկ 2021թ Վրաստանի չեմպիոն հռչակվեց. «Iravunk»

May 11, 2021
2 min read

Ջավախքի ներկայացուցիչներ` Վանուհի Մանասյանը և Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտի 2021թ Վրաստանի առաջնությունից տուն են վերադարձել չեմպիոնական տիտղոսով։


Ինչպես հայտնեց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, բռնցքամարտի Ջավախքի ընտրանու գլխավոր մարզիչ, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, մայիսի 5- 9-ը Թբիլիսիում անցկացվեց երիտասարդների և մեծահասակների բռնցքամարտի 2021թ Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին Ախալքալաքի մարզահամալիրի 6սաներ մասնակցեցին: Նրանցից 4-ը դարձավ մրցնակակիր ու արժանացավ `2 ոսեկ, 1-ական արծաթե և բրոնզե մեդալ:


Ջավախքի պատվիրակները հերթական անգամ մրցության տոն տվողների թվում էին:


Աղջիկների մրցման մասնակից, 60 կգ քաշային կարգում 17-անյա Վանուհի Մանասյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնական: Նա ջավախքցի առաջին բռնքամարտուհին է, ով նվաճել է Վրաստանի չեմպիոնուհու տիտղոսը, և, իրավունք է ստացել առաջիկայում մասնակցելու աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։


Ախալքալաքից 57 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանը նույնպես զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, դառնալով Վրաստանի քառակի չեմպիոն: Նա ևս Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք է ստացել։


Իսկ 56 կգ քաշային կարգում հանդես եկած Արամ Խռիկյան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականն ու արծաթե մեդալով պարգևատրվեց:


75 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Արշակ Էլիզբարյանն, ով ի դեպ, Ատոմ Էլիզբարյանի որդին է, առաջին մենամարտում հաղթելուց հետո վնասվածք ստացավ և դրա պատճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չի եկել, և ստիպված եղավ բավարարվել է բրոնզե պարգևով:


Առաջնությանը մասնակցել են նաև 81 կգ քաշային կարգում Ալիկ Կուրղինյանն ու 64 կգ քաշային կարգում Դիմա Եփրիկյանը։ Նրանքց չհաջողվեց այս անգամ մրցանակային տեղեր զբաղեցրել:


Հաղթանակները վկայում են մեր երիտասարդների բարձր ֆիզիկական ու տեղնիկկան պատրաստվածության մասին որում մեծ ավանդ ունեն մարզիչները։

Չեմպիոնների` Վանուհի Մանասյանի և Արտյուշ Գոմցյանի մարզիչն է Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, նա նաև մարզում է նաև Ալիկ Կուրղինյանին և Արշակ Էլիզբարյանին։ Արամ Խռիկյանի մարզիչն է Վրաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Էլիզբարյանն, իսկ Դիմա Եփրիկյանը մարզվում է Արթուր Էլիզբարյանի մոտ։


Նշենք որ` 91 կգ քաշային կարգում Վրաստանի չեմպիոն Արտյոմ Յորդանյանը, չնայած նրան, որ վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցաշարին:Նույն պատճառով մրցաշարում հանդես չեկավ նաև Վարստանի ազգային ընտրանիում իր տեղը ապահոված 52 կգ քաշային Ստեփան Շիրինյանը: Ջավախքցի հայտնի ու տիտղոսակիր բռնցքամարտիկմ Վրաստանի բազմակի չեմպիոն Օթար Երանոսյանն էլ , ով վերջին տարիների Վրաստանի բռնցքամարտի անվիճելի առաջատարն է,2020թ օգոստոսի 28-ից սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում և մինչ օրս անցկացրած 7 հանդիպումներում 7 անընդմեջ հաղթանակ է տարել, որից 5-ը նոկաուտով:


Ատոմ Էլիզբարյանը հայտնեց , որ հունիսի 15 – 25-ին Իտալիայի Ռեսետո քաղաքում տեղի ունենալիք Մ22 Եվրոպայի առաջնության մասնակցելու պատրաստվող Վրաստանի հավաքականի թենածուների թվում են 3ախաքալաքցիներ`Արտուշ Գոմցյանը (52կգ), Արշակ Էլիզբարյանն (75կգ) և Ատյոմ Յորդանյանը (91կգ):


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page