Ջեֆ Բեզոսը մոտ 2,5 միլիարդի արժեթուղթ է վաճառել․ «Թերթ»
May 7, 2021
1 min read

Amazon.com Inc. ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն այս շաբաթ ընկերության արժեթղթերի մի մասը վաճառել է 2,48 միլիարդ դոլարով, հայտնում է Interfax.ru լրատվականը:
Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովին (SEC) ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Բեզոսը վաճառել է մոտ 740 հազար արժեթուղթ: 2020 թվականի ընթացքում նա վաճառել էր ավելի քան 9 միլիարդ դոլարի արժեթուղթ։
Հիշեցնենք, որ Ջեֆ Բեզոսը 190 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է։























Comments