Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- Sep 23, 2021
- 1 min read

ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ն, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկացնում է Կառավարական հանձնաժողովը:
Հաղորդագրության մեջ նշվում է.
«Ազգային թատրոնը մեծ կորուստ ունեցավ, այլևս նրա բեմը չի զարդարի Ժենյա Ավետիսյան դերասանուհին, ով Մետաքսյա Սիմոնյանից հետո արժանացավ բեմի առաջնուհու փառքին և ամենքի կողմից սիրելի արտիստուհու համբավին։ Այլևս մեր կողքին չէ Երևանի գեղեցկագույն տիկինը, տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կյանքի և բեմի զուգընկերը»։
Comments