Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
May 17, 2021
1 min read

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի շրջանների մեծ մասում այսօր ցերեկը, մայիսի 18-ի գիշերը և կեսօրից հետո, իսկ մայիսի 19-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն մայիսի 19-ին և 21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:























Comments