top of page

Ջերմուկի շախմատային միջազգային մրցաշարի առաջատարը Պառավյանն է

  • Jun 10, 2021
  • 1 min read

Ջերմուկի շախմատային միջազգային մրցաշարի առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է:


Ստեփան Ավագյանի շախմատային միջազգային մրցաշարի առաջատարը 5 տուրերից հետո Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Պառավյանն է: Նա ունի 3,5 միավոր: 3-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը:


Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար ՝ 2602 միջին վարկանիշով:

Մրցաշարի մասնակիցներն են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page