top of page

Ջերմուկում մեկնարկել է Ավագյանի անվան շախմատային միջազգային հուշամրցաշարը

  • Jun 7, 2021
  • 1 min read

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում մեկնարկեց Ստեփան Ավագյանի շախմատային միջազգային հուշամրցաշարը:


Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար՝ 2602 միջին վարկանիշով:

Մրցաշարի մասնակիցներն են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

Կայացավ մրցաշարի առաջին տուրը, որում Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Դավիթ Պառավյանը հաղթանակներ տոնեցին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page