top of page

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Oct 23, 2021
1 min read


Ներկայումս Ջերմուկում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է:

Ըստ Պապիկյանի, Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով հանդերձ՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար։

Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։

Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page