007 գործակալները՝ Մադամ Տյուսոյի թանգարանում
Sep 29, 2021
1 min read

«Մահանալու ժամանակը չկա» նոր ֆիլմի թողարկման առիթով Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում կցուցադրվեն Ջեյմս Բոնդին մարմնավորած բոլոր վեց դերասանների մոմե կերպարները:
Euronews-ը գրում է, որ այցելուների առջև են հայտնվում Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը՝ դասական սև սմոքինգներով և թիթեռնիկ փողկապներով: Նրանք բոլորը տարբեր տարիների մարմնավորում էին 007 հայտնի գործակալի կերպարը:
Ցուցադրությունը թանգարանի այցելուներին հասանելի կլինի սեպտեմբերի 30-ից:























Comments