top of page

Ջհանգիրյանը չպատասխանեց մեկ մարդու որոշմամբ իրավունք կա՞ փոխել ՀՀ սահմանը հարցին (տեսանյութ)

Sep 14, 2021
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում հարցրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, թե որպես իրավաբան-գիտնական, ինչպե՞ս է վերաբերում Սյունիքում տիրող իրավիճակին։


«Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում արդեն վերահսկողություն են իրականացնում ադրբեջանցիները, բայց դա արվում է բանավոր համաձայնությամբ։ Հիմա, երբ մենք ունենք պետական սահմանի մասին օրենք, դելիմիտացիա, դեմարկացիա իրականացված չէ, հնարավո՞ր էր, որ մեկ մարդը միանձնյա իրականացներ պետական սահմանի փոփոխություն»,- հարցրեց նա։


Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ չի կարող իր լիազորություններից դուրս որևէ հարցի պատասխանել։


«Դրա մի մասին պետք է ՊՆ-ն պատասխանի, մյուս մասին՝ ԱԳՆ-ն։ Իսկ ես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար եմ»,- ասաց նա։


Ավելին, Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ ինքն էլ է Սյունիք գնացել Տաթևով և մոտ 5 ժամ ճանապարհ է անցել․ դա իր համար ևս տհաճ էր։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page