top of page

Ժիրինովսկին վեց պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ

Oct 26, 2021
1 min read

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ մեկուկես տարվա ընթացքում յոթ պատվաստում է կատարել, որից վեցը՝ COVID-19-ի դեմ:


Նրա խոսքերով՝ առաջին 3 պատվաստանյութը եղել է Sputnik V: Վեց ամիս անց Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութի՝ EpiVac-ի երկու չափաբաժնով։ Հենց հակամարմինների թիվը պակասել է, Ժիրինովսկին նույն պատվաստանյութի երրորդ դեղաչափն է ստացել։ Յոթերորդ պատվաստումը գրիպի պատվաստումն է, որը Ժիրինովսկին ամեն տարի ստանում է:


«Յոթ պատվաստում. իհարկե, սա բեռ է, դժվար է, բայց մենք պետք է պաշտպանենք միմյանց», - ասել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page