«Պատերազմ չի լինի». Ժիրինովսկին մեկնաբանել է Պուտինի և Բայդենի հանդիպումը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կադրերը, նշել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ երկու նախագահների դեմքերը տեսնելով ՝ թեթևացած շունչ են քաշել. պատերազմ չի լինի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այսօր ողջ մարդկության շունչը կանգ էր առել երկու մեծ առաջնորդների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների ձեռքսեղմման պահին: Այս երկու մարդիկ իսկապես ղեկավարում են աշխարհը: Եվ այսօր, տեսնելով նրանց դեմքերը, մարդիկ ամբողջ աշխարհում հանգիստ շունչ են քաշել. պատերազմ չի լինի»,-գրել է քաղաքական գործիչը իր տելեգրամյան ալիքում:
Նրա խոսքերով` նախագահները կապահովեն մոլորակի բնականոն զարգացումը և «միմյանց կընդառաջեն այն հարցերի շուրջ, որոնց շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն»:
«Կեցցե խաղաղությունն ու ժողովրդավարությունը: Թող Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բարգավաճեն»,- եզրափակել է իր հաղորդագրությունը Ժիրինովսկին:























Comments