Մահացել է նշանավոր հայազգի դուդուկահար Ջիվան Գասպարյանը
Jul 6, 2021
1 min read

Մահացել է նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կոմպոզիտորի թոռնիկը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:
«Այս գիշեր աշխարհը ունեցավ աներևակայելի կորուստ: Թող նա հանգչի խաղաղությամբ»,- գրել է թոռնիկը անգլերեն լեզվով, ապա շարունակել հայերեն.
«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»:























Comments