top of page

Ժնևում սկսվել են Պուտինի ու Բայդենի ընդլայնված կազմով բանակցությունները

Jun 16, 2021
1 min read

Ժնևի Վիլա Լա Գրանժ վիլլայում սկսվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված ձևաչափով բանակցությունների առաջին մասը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից. նեղ և երկու ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ:

Պուտինի և Բայդենի նեղ ձևաչափով բանակցությունները տևել են գրեթե 2 ժամ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար 5 ժամ է նախատեսված:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page