top of page

Քաբուլում քաոսն անխուսափելի է. Ջո Բայդեն

  • Aug 19, 2021
  • 1 min read

Քաբուլում քաոսն անխուսափելի է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ խոսելով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:


Բայդենի խոսքով` ամերիկյան ստորաբաժանումները տեղակայված են լինելու Քաբուլում, քանի դեռ ԱՄՆ բոլոր քաղաքացիները չեն տարհանվել այնտեղից, նույնիսկ, եթե զինվորականները ստիպված լինեն սպասվածից ավելի երկար մնալ Աֆղանստանի` թալիբների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաքում:


Նա հիշեցրել է՝ գարնանը հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորամիավորումների դուրսբերման վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է:


Այդուամենայնիվ, նա խոստովանել է, որ ամերիկացի զինվորներն, անհրաժեշտության դեպքում, կարող են ավելի երկար մնալ երկրում, որպեսզի այնտեղից տարհանեն յուրաքանչյուր ամերիկացու:


«Եթե այնտեղ ամերիկացի քաղաքացիներ մնան, մենք ևս կմնանք՝ բոլորին դուրս բերելու համար»,- ասել է Բայդենը:


Նախագահը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կարող է հետաձգվել Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը:






Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page