top of page

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Երևան քաղաքում և Արմավիրի մարզում

May 24, 2021
1 min read

«Շոր-շոր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 10.00-20.00, կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:


Ըստ այդմ ջուր չի լինի հետևյալ տարածքներում.


Երևան

Դավթաշեն վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղ, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Աղաբաբյան, Սասնա Ծռեր փողոցներ;


Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն և Նազարբեկյան թաղամասեր, Սիլիկյան Հին խճուղի, Մելքումով, Բեկնազարյան, Չաուշի փողոցներ, Մազմանյանի 5, 5/1, 5/9 համարներ, Բաշինջաղյանի 182, 188, 190, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ;


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս:


Արմավիրի մարզ. Մերձավան գյուղ



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page