top of page

Բանակցում ենք ջրի հաստատուն գնի համար․ ՀԾԿՀ նախագահ

  • Sep 29, 2021
  • 1 min read

ree

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։


Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։


«Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։ Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը և հավելեց, որ ջրի գնի բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում և այլն։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page