top of page

ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ են ստացել 3626 օտարերկրացիներ

Sep 29, 2021
1 min read

ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ են ստացել 3626 օտարերկրացիներ ավելի քան 30 երկրներից, այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։ Այս մասին հայտնում է Հայաստանի Միգրացիոն ծառայությունը:


ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորման (499), ուսման (1295), աշխատանքի (491), ձեռնարկատիրական գործունեության (68) և ազգությամբ հայ լինելու (43):


Նշենք, որ Հնդկաստանի 882 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 52-ին՝ աշխատանքի։ Իսկ Իրանի 120 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 114-ին՝ աշխատանքի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page